27

Հուլ,

2020

Մահացու հրազենային վիրավորում ստացած Աշոտ Միքայելյանի ընտանիքի անդամներին Հիմնադրամի կողմից կտրամադրվեն հատուցումներ

Հարգելի՛ հայրենակիցներ, 

Ինչպես հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը, հուլիսի 27-ին, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հակառակորդի կողմից դիպուկահար հրազենից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը:

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամն իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Աշոտ Միքայելյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Ցանկանում ենք տեղեկացնել, որ Աշոտ Միքայելյանի ընտանիքի անդամներին Հիմնադրամի կողմից կտրամադրվեն հատուցումներ առաջիկա 20 տարիների ընթացքում: